Չորս միգրանտ թունելով անցել են Բելառուսից Լեհաստան
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի սահմանապահները ձերբակալել են չորս միգրանտի, որոնք փորձել են անօրինաբար անցնել Բելառուսից Լեհաստան՝ հատուկ փորված ստորգետնյա թունելով։ Ինչպես փոխանցում է Polsat հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Նարևկա գետի շրջանում, որտեղ գործում է էլեկտրոնային անվտանգության պատնեշ։
Իրավապահների տեղեկացմամբ՝ միգրանտները թունելով անցնելուց հետո անմիջապես բռնվել են և հետ ուղարկվել Բելառուս։ Լեհական լրատվամիջոցները պնդում են, որ Բելառուսի իշխանությունները պարբերաբար թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին մոտենալ սահմանին և փորձել ապօրինի հատել այն։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ․ վերջերս նաև 38-ամյա ռուսաստանցու փորձը ԵՄ սահմանը հատելու ձախողվեց։ Նա փորձել էր մուտք գործել Գերմանիա Սարբրյուքենի անցակետով, սակայն սահմանապահները նրան հետ էին ուղարկել։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)