Ռուսաստանում կանանց թիվը զգալիորեն գերազանցում է տղամարդկանց թվին
Ռուսաստան
Վերլուծական Civixplorer ընկերության տվյալներով՝ Ռուսաստանում կանայք կազմում են բնակչության 63 տոկոսը, մինչդեռ տղամարդիկ՝ միայն 37։ Վիճակագրությունը ներկայացվել է 2024 թվականի տվյալների հիման վրա և հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Նման իրավիճակ նկատվում է նաև այլ երկրներում․ ԱՄՆ-ում կանանց բաժինը 52,7 տոկոս է, Բրազիլիայում՝ 53,3, Բանգլադեշում՝ 53,8, Մեքսիկայում՝ 54,4, Ճապոնիայում՝ 55,5, Գերմանիայում՝ 52,3, իսկ Թայլանդում՝ 55 տոկոս։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի հուլիսին ռուսաստանցի կանանց միջին թոշակը (23 249 ռուբլի) առաջին անգամ 2015-ից բարձր է եղել տղամարդկանց միջին թոշակից (23 028 ռուբլի)։ Ըստ կանխատեսումների՝ այս տարբերությունը կպահպանվի նաև 2026 թվականին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան