Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված է Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրը Քննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը Wizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը 

Այս տարվա տվյալներով՝ Արցախում 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ

Գիտություն և Մշակույթ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Արցախի բռնի տեղահանությանն ու դրանից հետո Արցախի պատմական  հուշարձաններին սպառնացող վտանգին.

2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախում սանձազերծեց չարաբաստիկ պատերազմը, որն ուղեկցվում էր պատերազմական հանցանքներով, խաղաղ բնակչության շրջանում սպանություններով, գերեվարումներով, էթնիկ զտումներով ու  ցեղասպանական գործողություններով՝ հանգեցնելով Արցախի բազմահազարանոց հայ բնակչության  բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից:

Բռնագաղթը սկսվեց  սեպտեմբերի 24-ին և տևեց մինչև  հոկտեմբերի 4-ը։ Այս ընթացքում Ասկերանի, Մարտունու շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից Մարտակերտի գյուղերից բռնի տեղահանվեց Արցախի տարածքում այդ ժամանակ մնացած ողջ հայությունը՝ 100․600 մարդ։

Իսկ մինչ այդ՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, սանձազերծած պատերազմների, մշակութային ժառանգության թիրախավորման, ինքնության խեղաթյուրման, Լաչինի միջանցքի շուրջ 10 ամիս տևած շրջափակման պատճառով բռնի տեղանվել էր մոտ 40․000 արցախցի։

Բռնագաղթի այս երկու ալիքներից  հետո արցախահայերը ժամանակավորապես հաստատվեցին ՀՀ տարբեր շրջաններում՝ հիմնականում կենտրոնանալով ՀՀ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի  տարբեր քաղաքներում ու համայնքներում։

Բռնի տեղահանության հետևանքով Արցախի բնության, հուշարձանների, մշակութային լանդշաֆտի և համայնքային կենսափորձի հետ կապը դադարեց.  մարդիկ զրկվեցին այդ ժառանգության հետ անմիջական հաղորդկացման, այն պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կենսական հնարավորությունից։

Այս համատեքստում փաստենք, որ Արցախի տարածքում պաշտոնապես գրանցվել է ավելի քան 5600 հուշարձան, որոնց մեծ մասը 4-­19-­րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգությունն է: Եվ ընդգծենք, որ հայոց դարավոր նյութական և ոչ նյութական մշակույթի ահռելի այս հետքն ինքնին տարածքի պատմա­իրավական պատկանելության անվիճարկելի ցուցիչն է։

Արցախահայերի բռնի հեռացումն իրենց պատմական  հուշարձաններից, դրանց  գոյությանը սպառնացող ուղիղ վտանգը, ինչպես նաև արդեն իսկ ոչնչացված ու պղծված մշակութային արժեքների զգալի ծավալը ստեղծել են լրջագույն և հաճախ անհաղթահարելի մարտահրավերներ՝ ինքնության շարունակականության և մշակութային ամբողջականության պահպանման համար։

Տեղահանության հետևանքով սոցիալ-տնտեսական, հումանիտար և մի շարք այլ բնույթի խնդիրների կողքին արցախահայերը բախվել են նաև իրենց հիմնարար իրավունքների իրացման շուրջ առաջացած համակարգային խոչընդոտներին։   Խաթարվել է հատկապես մշակույթի իրավունքի իրացման գործընթացը, որը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրով և այլ փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներից է։

Մշակութային իրավունքը այս դեպքում մարդու՝ մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, ինչպես նաև սեփական առօրյան իր պատկերցումների, մշակութային պրակտիկաների և ինքնության հիմքով ապրելու իրավունքն է։ Ի մասնավորի, համաձայն ՄԱԿ-ի «Տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» թիվ 21 մեկնաբանության՝ մշակույթի իրավունքը խախտվում է թե՛ հուշարձանների ոչնչացման, թե՛ յուրացման, թե՛ դրանց հետ հաղորդակցման անհնարինության պայմաններում։

Պատերազմից ի վեր միջազգային ու ազգային բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ փաստագրել են Արցախի հայկական հուշարձանների համակարգված ոչնչացման բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնությունը 2021 թվականից ի վեր արձանագրել է ժառանգության ոչնչացման, յուրացման, աղվանացման, խեղաթյուրման, այլափոխման և անօրինական վերականգնման ավելի քան 220 դեպք: Իսկ Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկում  կենտրոնի կողմից 2021 թ․-ից սկսած իրականացվել է 12 արբանյակային դիտարկում, որի շրջանակում մշտադիտարկվել է 300-ից 600 մշակութային հուշարձան։ Այդ ընթացքում փաստագրվել է 14 մշակութային հուշարձանի լիակատար ոչնչացման դեպք  (այդ թվում՝ Սղնախի և Մեծ Թաղերի պատմական գերեզմանոցները, Հալիվորի և Մակուն կամուրջները, Սուրբ Հովհաննես Մկրտիչ/Կանաչ ժամ, Սուրբ Սարգիս եկեղեցիները և այլն) և ևս 14-ի վնասում։ 2025 թ․ տվյալներով՝ 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ»:

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը  իր 2024 և  2025 թթ․ զեկույցներում ընդգծել է, որ հայկական ողջ  ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում կանգնած է լիակատար ոչնչացման սպառնալիքի առջև։

Հայ ինքնության դեմ ուղղված այս համակարգված հարվածները՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, խեղաթյուրումը և դրանց աղվանացման նպատակով Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող գործողությունները վկայում են, որ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների դրույթների կիրառման, ինչպես նաև ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողի մանդատի ներքո մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները ներկայումս չունեն բավարար արդյունավետություն։ Այս համատեքստում անպատժելիության հետևանքով  Ադրբեջանի համար պարարտ հող է ստեղծվում նոր հանցագործությունների իրականացման  և արդեն իսկ իրագործածը «լեգիտիմացնելու» համար։  Միջազգային հանրությունը, որը կոչված է պաշտպանելու մշակութային բազմազանությունը և մարդկության համատեղ ժառանգությունը, փաստացիորեն ի վիճակի չէ կանխելու այդ հանցագործությունները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը
Ամենադիտված