Մոլդովայում գնահատել են Ռումինիային միանալու հավանականությունը
Աշխարհ
Մոլդովայի ժողովուրդը թույլ չի տա, որ երկիրը միանա Ռումինիային։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը։
«Կան գաղափարներ, կան հայտարարություններ, այդ թվում՝ Ռումինիայում, որ սա երկրորդ ռումինական պետություն է, որ հարցը պետք է ավելի վճռականորեն լուծվի, և որ Ռումինիան լրջորեն քննարկել է այս սցենարը դեռևս 2022 թվականին, երբ սկսվեց պատերազմը Ուկրաինայում», - խոստովանել է նա։
Այնուամենայնիվ, քաղաքական գործչի խոսքով, թե՛ Մոլդովայում, թե՛ Ռումինիայում «լուրջ մարդիկ» նման սցենար չեն քննարկում։ Դոդոնը նաև ընդգծել է, որ ժողովուրդը թույլ չի տա, որ «քաղաքացիական պատերազմ սկսվի սրա պատճառով»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)