Պաղեստինի ճանաչումը՝ առանց կոնկրետ գործողությունների, չի օգնի պաղեստինցիներին. վերլուծաբան
Աշխարհ
Մի քանի երկրների կողմից Պաղեստինը ճանաչելու որոշումը խորհրդանշական քայլ է, որը բավարար չէ երկրի բնակիչներին պաշտպանելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջազգային փորձագետներին։
«Եվրոպական երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրությունը ուշացած է։ Այս քայլը քաղաքական զարգացումների արդյունք է, այդ թվում՝ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում և պաղեստինյան գործի աջակցության համաշխարհային շարժման աճը, որը ստիպեց այդ երկրներին վերանայել իրենց դիրքորոշումները», - ասել է Պաղեստինի դիմադրողականության կենտրոնի տնօրեն Խալեդ Աբդել Մաջիդը։
Նրա խոսքով՝ Պաղեստինը ճանաչելը շոշափելի արդյունքներ չի տա։ Սակայն, ինչպես նշել է փորձագետը, նման միջոցառումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկարաժամկետ հեռանկարում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)