Չեխիայի նախագահը կոչ է արել խոցել ՆԱՏՕ-ի երկրների վրայով թռչող ռուսական ինքնաթիռները
Աշխարհ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը կոչ է արել ոչնչացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքը խախտող ռուսական ռազմական ինքնաթիռները, մեջբերում է Novinky լրատվական պարբերականը։
Պավելը կարծում է, որ Ռուսաստանի «չափազանց անպատասխանատու» գործողությունները սրում են իրավիճակը Եվրոպայում: Հետևաբար, դաշնակիցները պետք է համապատասխանաբար արձագանքեն՝ «ներառյալ ռազմականապես», որպեսզի ազդանշան ուղարկեն Մոսկվային։
«Օդային տարածքի խախտումը պատրվակ է պաշտպանական մեխանիզմները ակտիվացնելու և, հետևաբար, նման ինքնաթիռը ոչնչացնելու համար: Եվ ոչ ոք՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ էլ ռուսական կողմից, դա չէր ցանկանա», - ասել է նախագահը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)