Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ղրիմին․ կան տուժածներ
Աշխարհ
Ղրիմի հարավային ափին թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մոտ 15 մարդ վիրավորվել է, զոհերի թիվը ճշտվում է, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել են Ֆորոս առողջարանի տարածքում գտնվող մի քանի օբյեկտներ։ Վնասվել է նաև գյուղի դպրոցի շենքը։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Այս պահին տուժածներիի թիվը մոտավորապես 15 է, իսկ զոհերի թիվը ճշտվում է», - գրել է Ակսյոնովը իր Telegram ալիքում։
Ակսյոնովի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, և մարդիկ ստանում են անհրաժեշտ ողջ օգնությունը։ Մարզպետը կոչ արեց բնակիչներին պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ