Ուկրաինական անօդաչուների հարվածից տուժել է մոտ 15 մարդ, կան զոհեր
Աշխարհ
Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածից վնասվել են մի քանի օբյեկտներ «Ֆորոս» առողջարանի տարածքում։ Վնասվել է նաև գյուղի դպրոցի շենքը։ Ցավոք, կան տուժածներ և զոհեր։ Ներկայումս տուժածների թիվը մոտ 15 մարդ է, զոհերի թիվը ճշտվում է։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Ղրիմի ռուսաստանյան վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Նաև խոցված անօդաչու սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել չոր խոտածածկ տարածքում՝ Յալթա քաղաքի շրջանում։
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, մարդկանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Ինքս անձամբ վերահսկում եմ իրավիճակը։ Խնդրում եմ պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը», – նշված է Ղրիմի ղեկավարի հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ