Սեուլը կհամաձայնի ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի սառեցմանը․ Հարավային Կորեայի նախագահ
Համաշխարհային Մամուլ
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-Մյունը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Սեուլը պատրաստ է համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև հնարավոր գործարքին, որի շրջանակներում Հյուսիսային Կորեան կսառեցնի միջուկային զենքի մշակումը, այլ ոչ թե կազատվի դրանից:
Նրա խոսքով՝ Փհենյանը տարեկան լրացուցիչ 15-20 միավոր միջուկային զենք է արտադրում, և սառեցումը՝ որպես «ժամանակավոր արտակարգ միջոց», ամբողջական ապամիջուկայնացման իրատեսական այլընտրանք կլինի:
«Հստակ առավելություններ կան, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի միջուկային զենքի և հրթիռների մշակումը», - ասել Է նախագահը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան