Կիմ Չեն Ընը խոսել է երկու Կորեաների միավորման հնարավորության մասին
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է՝ ԿԺԴՀ-ի միավորումը Հարավային Կորեայի հետ անհնար է, քանի որ այդ երկու պետությունները թշնամական են: Նրա խոսքերւ մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Կորեայի Հանրապետությունն ամերիկայնացված է բոլոր ոլորտներում և իրենից ներկայացնում է կիսով չափ անդամալույծ այլանդակ կազմավորում, կախյալ պետություն։ Դա լիովին խորթ երկիր է», - ընդգծել Է հյուսիսկորեացի առաջնորդը։ Նրա խոսքով՝ հարևան երկրի ղեկավարության փոփոխությունը չի փոխում Հյուսիսային Կորեայի թշնամական բնույթը։
«Արդյոք պատմության մեջ կա մի օրինակ, երբ այսքան թշնամական պետությունները միավորվել են»,- հայտարարել է նախագահը։ ԿԺԴՀ ղեկավարի խոսքով՝ երկու Կորեաների միավորման անհնարինությունը կամրագրվի օրենսդրորեն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)