Նեթանյահուն կոչ Է արել ԱՄՆ-ին ճնշում գործադրել Եգիպտոսի վրա
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել ճնշում գործադրել Եգիպտոսի վրա՝ Սինայի թերակղզում ռազմական ներկայության աճի պատճառով: Այս մասին հայտնում է Axios պարբերականը։
«Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ներկայացրել է Սինայի թերակղզում միջոցառումների ցանկը, որոնք, նրա խոսքով, Եգիպտոսի կողմից Իսրայելի հետ 1979 թվականի Խաղաղության համաձայնագրի էական խախտումներն են, որի երաշխավորը ԱՄՆ-ն է», - ասված է հաղորդագրության մեջ:
Նեթանյահուն հայտնել է՝ Եգիպտոսը տարածաշրջանում հարձակողական ռազմական ենթակառուցվածքներ է ստեղծում, այդ թվում՝ ավիաբազաների արդիականացում և հրթիռների ստորգետնյա պահեստարանների կառուցում: Ըստ նրանց՝ Եգիպտոսը բավարար բացատրություններ չի տվել այդ ենթակառուցվածքի նպատակի համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան