ԿԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքից․ Կիմ Չեն Ըն
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է՝ հանրապետությունը չի հրաժարվի միջուկային զենքից։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նա հայտարարել է՝ բազմաթիվ ուժեր աջակցում են «ապամիջուկայնացման մասին ամերիկյան մանտրային»: Կիմ Չեն Ընը հավելել է՝ նշված ուժերը «անտեսում են Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը»:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է՝ միջուկային զենքից հրաժարվելու կոչերը հավասարազոր են երկրի սահմանադրական կարգի դեմ ոտնձգությանը: Այս տեսակի զենքի տիրապետումը ամրագրված է երկրի հիմնական օրենքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)