Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը ժամանել է Բելառուս․ այցի նպատակը հայտնի է
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Բելառուս։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վելիևը կմասնակցի ԱՊՀ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավարի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոյի բանակցություններ, ինչպես նաև այցելություն ռազմական ուսումնական հաստատություններ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան