Էրդողանը հնչեցրել է Թրամփի հետ հանդիպմանը Թուրքիայի համար «կարևոր թեման»
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Մերձավոր Արևելքը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Սեպտեմբերի 25-ին նախատեսված իր հանդիպման շատ կարևոր թեման է, հատկապես Սիրիայում Անկարայի ազդեցության ուժեղացումը և Իսրայելի ռազմական գործողությունները: Այս մասին գրում է EADaily-ն։
«Քննարկվելու են տարածաշրջանային թեմաներ, հատկապես Սիրիան։ Մերձավոր Արևելքում ձեռնարկված յուրաքանչյուր քայլ կենսական նշանակություն ունի մեզ համար։ Իհարկե, մենք պետք է դա քննարկենք պարոն Թրամփի հետ։ Դա շատ, շատ կարևոր է», - հայտնել է նախագահը։
Վերջինսնաև հիշեցրել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է հանդիպում Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ Շարաայի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան