Մակրոնը նշել է՝ ինչ է անհրաժեշտ Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու համար
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի վերականգնման համար քաղաքական, ռազմական և տնտեսական իմպուլսի անհրաժեշտության մասին: Նրա խոսքերն է փոխանցում CBS News-ը։
«Մենք պետք է գործենք։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական, ռազմական և տնտեսական ազդակ՝ նրանց բանակցային սեղան վերադարձնելու համար», - ասել է նախագահը։
Ֆրանսիայի առաջնորդը նաև կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա: Բացի այդ, Մակրոնը Կրեմլին մեղադրել է Եվրոպայում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)