Թշնամու ցանկացած ներխուժում կստանա ջախջախիչ պատասխան․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար
Աշխարհ
Թշնամու ցանկացած ներխուժում կստանա բանակի և ԻՀՊԿ-ի կողմից միասնական, արագ, վճռական և ջախջախիչ պատասխան, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, հաղորդում է IRNA–ն։
Նրա խոսքով՝ եթե թշնամին կրկնի իր սխալը, կստանա վճռական և ջախջախիչ պատասխան։
Ընդգծելով բանակի և ԻՀՊԿ-ի ռազմավարական միասնությունը, փոխըմբռնումը և համատեղ աշխատանքը՝ գեներալ-մայոր Հաթամին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և ԻՀՊԿ-ի միջև առկա միասնությունն ու համակարգումը ազգային անվտանգության ամուր հենասյուն են և երկրի անվտանգության ու հզորության ամրապնդման բանալին։ Նա հավելել է, որ այս միասնությունը պողպատե վահան է, որը կպաշտպանի երկիրը թշնամիների դավադրություններից։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան