Գիտնականները բացահայտել են Երկրի միջուկի սահմանին զանգվածների խորը տեղաշարժ
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ 2006–2008 թվականներին Երկրի խորքում՝ շուրջ երեք հազար կիլոմետր խորության վրա, մանտիայի և միջուկի սահմանին արձանագրվել է զանգվածների խորը տեղաշարժ։ Այս անոմալիայի մասին հոդվածը հրապարակվել է Geophysical Research Letters-ում։
Տեղաշարժը արձանագրվել է GRACE արբանյակների գրավիտացիոն տվյալներով և կարող է կապված լինել միներալ պերովսկիտի ֆազային անցման հետ։ Ըստ հետազոտողների՝ պերովսկիտը հսկայական ճնշման տակ վերածվել է պոստպերովսկիտի, փոխել իր խտությունը և առաջացրել զանգվածների վերադասավորում շուրջ 2900 կիլոմետր խորության վրա։
Գիտնականների հաշվարկներով՝ այս փոփոխությունը հանգեցրել է մանտիա–միջուկ սահմանագծի մոտ 10 սմ դեֆորմացիայի, ինչը իր հերթին ազդել է արտաքին միջուկի մետաղի հոսքերի վրա և փոխել Երկրի մագնիսական դաշտը։ Նման գործընթացները, ըստ մասնագետների, կարևոր են՝ հասկանալու մոլորակի էվոլյուցիան և մագնիսական դաշտի կայունությունը, որը պաշտպանում է Երկիրը արևային քամուց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան