Թրամփի նվերը թագուհի Կամիլլային համարվեց «էժանագին»
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նվերը՝ Tiffany & Co. բրենդի վինտաժային բրոշը, որը նա հանձնեց Մեծ Բրիտանիայի թագուհի Կամիլլային պաշտոնական այցի ժամանակ, համարվեց «էժանագին»։ Այս մասին գրել է զարդերի ոլորտի բլոգեր և մասնագետ Քրիստինա Չենը՝ իր Instagram-ում։
Թրամփի նվերը ներկայացվել էր որպես բացառիկ շքեղ զարդ՝ պատրաստված 18 կարատ ոսկուց և զարդարված ադամանդներով ու ռուբիններով։ Մեդիան անգամ այն գնահատել էր շուրջ 40 հազար դոլար։ Սակայն Չենը պարզել է, որ նույն բրոշը առկա է առցանց խանութներում ընդամենը 1076 դոլարով։
Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին էլ էր նվիրել անսովոր զարդեր՝ յուրահատուկ ձևավորման կոճակներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ