Գլխավոր շտաբը ներկայացրել է աշնանային զորակոչի առանձնահատկությունները
Ռուսաստան
ՌԴ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին հայտարարել է, որ այսուհետ զորակոչի որոշումն ուժի մեջ կմնա մեկ տարվա ընթացքում։ Դա նշանակում է, որ եթե երիտասարդը մոտակա զորակոչի ժամանակ չուղարկվի զորամաս, ապա կուղարկվի հաջորդ զորակոչի ընթացքում։
Նրա խոսքով՝ այս աշնանային զորակոչը կունենա նաև այլ առանձնահատկություններ։ Մասնավորապես, առաջին անգամ կօգտագործվի «Զորակոչային հաշվառման միասնական ռեեստր» տեղեկատվական համակարգը, ինչպես նաև նախատեսվում է զինծառայողների հավաքագրում գիտական գումարտակներում։
Ռուսաստանում աշնանային զորակոչը կանցկացվի 2025թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Ծառայության ժամկետը կմնա 12 ամիս, իսկ զորակոչիկների ուղարկումը կսկսվի հոկտեմբերի 15-ից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան