Կիևը չի ցանկանում խաղաղություն. Մոսկվա
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հիմնական նպատակն է վնասել Բելգորոդի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ սա վկայում է Կիևի անկարողության կամ անպատրաստության մասին՝ գնալու խաղաղ բանակցությունների։
«Նպատակն է հարվածել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտներին՝ խուճապ տարածելու համար։ Ես հպարտանում եմ բելգորոդցիների քաջությամբ․ դա միայն հերոսություն կարելի է անվանել», — ասել է պատգամավորը։
Շվիտկինը նաև ընդգծել է, որ ռուսական բանակը շարունակում է ոչնչացնել անօդաչուներ և աշխատում է բուֆերային գոտու ընդլայնման ուղղությամբ։ Ավելի վաղ մարզի նահանգապետը հայտարարել էր, որ հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Կրասնոյարուժսկի և Ռակիտյանսկի շրջաններում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան