Նեթանյահուն Թրամփից «կանաչ լույս» է սպասում․ Axios
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից «կանաչ լույս» է սպասում պաղեստինյան տարածքների բռնակցման համար: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Նեթանյահուն ցանկանում է կանաչ լույս ստանալ Թրամփից՝ նախքան որևէ անեքսիայի անցնելը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերին Նեթանյահուն ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյին Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ ասել էր՝ Պաղեստինի հետ կապված անեքսիայի տարբեր տարբերակներ է քննարկում: «Դա կնշանակեր Արևմտյան ափի 60%-ը հայտարարել իսրայելական տարածք», - ամփոփել է պորտալը։ «Ընդ որում, Թրամփի վարչակազմում ցանկություն չկա Իսրայելին նման հնարավորություն տալ», - ասվում է նյութում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան