ՄԱԿ-ում սպասվում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպում
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստում է տասնյակ հանդիպումներ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Риа Новости-ն։
«Ինչպես միշտ Գլխավոր ասամբլեայի ընթացքում, նախապատրաստվում են տասնյակ հանդիպումներ։ Դրանց թվում է նաև ամերիկյան կողմի հետ հանդիպումը», — ասել է Զախարովան՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հաստատել էր, որ Լավրովն ու Ռուբիոն նախատեսում են հանդիպել ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան