Չեխիայում ռուս զբոսաշրջիկներին տրվում են վիզաներ այլ ձևակերպմամբ
Ռուսաստան
Չեխիայում ռուս զբոսաշրջիկներին սկսել են տրամադրել վիզաներ, որոնցում նպատակը նշվում է ոչ թե «տուրիզմ», այլ «այցելություն»։ Այս մասին գրում է SHOT Telegram-ալիքը։
Նշվում է, որ 2022 թվականից ռուս զբոսաշրջիկների բացակայությունը Չեխիայի տնտեսությանը բերել է մոտ 195–200 միլիոն եվրոյի կորուստ։ Այդ պատճառով երկրի իշխանությունները ավելի հաճախ ընտրում են նման ձևակերպում, որն իրավական առումով նույն ուժն ունի։
Միաժամանակ մուտքի հիմնական պահանջներից է ռուս քաղաքացիների կողմից ներկայացված տասը տարվա գործող արտասահմանյան անձնագիր։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է