Լեհաստանում նշել են իրենց խոցելի տեղը (տեսանյութ)
ՏեսանյութերԼեհաստանը պատրաստ չէ ամբողջությամբ ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության բյուրոյի տնօրեն Սլավոմիր Ցենցկևիչը RadioZet-ի եթերում։
«Մենք պատրաստ չենք լիարժեք պաշտպանության թշնամական պետության օդանավերի զանգվածային ներխուժումից։ Աշխարհում չկա մի երկիր, որը կարող է 100-ով պաշտպանել իր օդային տարածքը, բայց մենք, միևնույն է, պետք է զարգանանք այդ ուղղությամբ», - նշել է պաշտոնյան։
Վերջինիս խոսքով՝ Լեհաստանն իր երկինքը պաշտպանելու հարցում խիստ կարիք ունի ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցության։ Նա նշել է՝ առանց ՆԱՏՕ-ի օգնության Վարշավան «ի վիճակի չէ նույնիսկ ժամանակավորապես ապահովել սեփական օդային տարածքի անվտանգությունը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն