Ռուսաստանը սպառնում է պատասխան քայլերով Բելգիային
Ռուսաստան
Ռուսաստանի դեսպան Բելգիայում Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Մոսկվան չի թողնի անպատասխան սեփական սառեցված ակտիվների նկատմամբ հնարավոր «պայմանականություններն ու հարձակումները»։ Նրա խոսքով՝ ցանկացած նման քայլ կդիտվի որպես միջազգային իրավունքի և երկկողմանի պայմանավորվածությունների խախտում։
Դիվանագետը զգուշացրել է, որ ռուսական ակտիվների բռնագրավման փորձերը անպայման կհանգեցնեն հետևանքների և պատասխան քայլերի։ Գոնչարը հավելել է, որ նման որոշման համար հենց Բելգիան ստիպված կլինի «վճարել գինը», հայտնում է Лента.ру-ն։
Նախօրեին Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրեվոն հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է քննարկել արևմտյան երկրներում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Այս հայտարարությունը դարձավ ռուսական կողմի կոշտ արձագանքի պատճառ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)