Ռուսաստանը կպահպանի ԴՍՆՎ սահմանափակումները, եթե ԱՄՆ-ը չխախտի հավասարակշռությունը. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ևս մեկ տարի կամավոր պահպանել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ԴՍՆՎ-3) սահմանափակումները՝ նույնիսկ այն բանից հետո, երբ դրա գործողության ժամկետը կավարտվի 2026 թվականի փետրվարի 5-ին։
Պուտինի խոսքով՝ այս քայլը կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը ձեռնպահ մնա գործողություններից, որոնք կարող են խախտել կամ զրոյացնել զսպման մեխանիզմների հավասարակշռությունը։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը անհրաժեշտ է նոր սպառազինությունների մրցավազքը չհրահրելու և գործող ստատուս-քվոն պահպանելու համար։
Ռուսաստանը հույս ունի, որ կամավոր սահմանափակումները կդառնան հիմք ռազմավարական երկխոսության վերականգնման և ԴՍՆՎ-ում լիարժեք մասնակցության համար։ Պուտինը նաև հանձնարարել է ուշադիր հետևել ԱՄՆ-ի քայլերին՝ հատկապես միջմայրցամաքային զինատեսակների և հակահրթիռային պաշտպանության ծրագրերի ոլորտում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան