ՀԱՄԱՍ-ը նամակ է պատրաստել Թրամփին
Համաշխարհային Մամուլ
Ռադիկալ իսլամական խմբավորումը ՀԱՄԱՍ նամակ է պատրաստել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով 60-օրյա հրադադարի պայմանավորվածություն։ Ինչպես գրում է Fox News, դրա դիմաց կազմակերպությունը պատրաստ է անմիջապես ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդների կեսը։
Այս քայլը արվում է ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների Գազա քաղաքում։ Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ-Քասամի բրիգադները», Telegram-յան ալիքում հրապարակել էր 47 իսրայելցի պատանդների լուսանկարներ՝ դրանք ներկայացնելով որպես նախազգուշացում և կոչ անելով «հրաժեշտ տալ նրանց»։
Իսրայելական բանակը շարունակում է ակտիվ գործողությունները Գազայում, իսկ ՀԱՄԱՍ-ը փորձ է անում օգտագործել պատանդների հարցը որպես հիմնական գործիք միջազգային միջնորդության և ճնշման համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան