Հունգարիան ոչ մեկի հետ պատերազմի մեջ չէ․ Օրբան
Աշխարհ
Եվրամիությունը չի կարող իրեն համարել Ուկրաինայի հակամարտության կողմ, ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, քանի դեռ Հունգարիան դեմ է, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի խորհրդարանում ելույթ ունենալով՝ նա հիշեցրեց ֆոն դեր Լեյենի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն, իբր, պատերազմ է մղում։
«Հունգարիան երբեք ոչ մեկին իրավունք չի տվել իր անունից պատերազմ սկսելու։ Հունգարիան Եվրամիության անդամ է։ Այն ոչ մեկի հետ պատերազմի մեջ չէ, ուստի ԵՄ-ն նույնպես չի կարող պատերազմ սկսել։ Իհարկե, պատերազմի կողմնակից երկրները կարող են իրենց ռազմատենչ համարել, բայց մենք չենք կարող ԵՄ-ն օգտագործել պատերազմ սկսելու համար, քանի դեռ նույնիսկ մեկ երկիր դեմ է դրան։ Եվ Հունգարիան դեմ է դրան։ Հունգարիան չի ցանկանում, որ ԵՄ-ն պատերազմ սկսի», - ասել է Օրբանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)