Հայաստանը կարևորում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Փաշինյան
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար մեծ կարևորություն ունեն հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Նա այս մասին ասել է Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth ծրագրի 108-րդ սեմինարի ընթացքում՝ հանդիպելով վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլային։
Փաշինյանը ընդգծել է, որ համագործակցության նշանակությունը տեսնում է ոչ միայն խաղաղապահ առաքելություններին մասնակցության, այլեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույն սեմինարի ժամանակ հայտարարել էր, որ Երեւանը գնահատում եւ հետևողականորեն զարգացնում է կապերը ՆԱՏՕ-ի հետ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան