ՄԱԿ-ը այլևս ի վիճակի չէ պահպանել համաշխարհային խաղաղությունը. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ին՝ նշելով, որ կառույցը, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին խաղաղության և անվտանգության պահպանման համար, այլևս չի կատարում իր հիմնական գործառույթը։ Այս մասին նա գրել է ամերիկյան Newsweek պարբերականում։
Էրդողանի խոսքով՝ ՄԱԿ-ի ձախողման պատճառը այն է, որ որոշումներ կայացնում են միայն հինգ մշտական անդամներ։ «Այս անարդար կառուցվածքը, որը դարձել է մեր ժամանակների փակուղիների գլխավոր աղբյուրներից մեկը, հրատապ բարեփոխումների կարիք ունի», — ընդգծել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը նշել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվում պետք է լինի նաև իսլամական երկիր։ Նրա կարծիքով՝ ներկայիս համակարգը չի բաշխում իշխանությունը արդարացի հիմունքներով, ինչն էլ հանգեցնում է նոր գլոբալ խնդիրների։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան