Էմմա Ուոթսոնը մարզվել է բաց կերպարով Hollywood Authentic-ի ֆոտոշութի համար
Աշխարհ
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը նկարահանվել է նոր ֆոտոսեսիայում՝ Hollywood Authentic ամսագրի համար։ 35-ամյա դերասանուհին ներկայացել է սպորտային խաղի ընթացքում։
Լուսանկարներում, որոնք արվել են սև-սպիտակ ոճով, Ուոթսոնը խաղում է փիքլբոլ՝ սպորտաձև, որը համադրում է թենիսի, բադմինտոնի և սեղանի թենիսի տարրերը։ Նկարներում նա հանդես է եկել նաև Nike-ի կեդերով և ազատ արձակած մազերով։
Ֆոտոշութի հեղինակը ամսագրի հիմնադիր, հայտնի լուսանկարիչ Գրեգ Ուիլյամսն է։ Վերջերս Ուոթսոնը նաև նկատվել էր Վենետիկի կինոփառատոնում՝ միկրոշորտերով հայտնվելով լրագրողների տեսախցիկների առջև։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից