Պուտինը հանձնարարել է հետևել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի համապատասխան կառույցներին առավել ուշադիր վերահսկել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման պլանները։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել հատկապես ռազմավարական բաղադրիչների ընդլայնման և տիեզերքում հնարավոր անցման վրա։
Այս մասին Պուտինը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պետք է ժամանակին արձագանքի Վաշինգտոնի նախաձեռնություններին, որոնք կարող են ազդել ռազմավարական հավասարակշռության վրա։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների նման զարգացումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ գլոբալ անվտանգության համար, ուստի պահանջում են մանրակրկիտ մշտադիտարկում, գրում է Риа Новости-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան