Բագրամի բազայում տեղի ունեցած պայթյունի պատճառը բացահայտվել է
Համաշխարհային Մամուլ
Աֆղանստանի Պարվան նահանգի Բագրամ շրջանի ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունը կապված է հին զինամթերքի ոչնչացման հետ։ Այս մասին հայտնել է Tolo News-ը՝ հղում անելով նահանգային ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ Չար-Կալա շրջանում հայտնաբերվել և վնասազերծվել են նախկին ժամանակներից մնացած պայթուցիկ նյութեր։ Դրանք կանխամտածված պայթեցվել են կիրակի օրը կեսօրից հետո՝ անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ։
Ավելի վաղ տեղական աղբյուրներ հայտնել էին պայթյունի մասին բազայի տարածքում՝ առանց մանրամասներ նշելու։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ միջադեպը եղել է վերահսկվող պայթեցում, և որևէ վտանգավոր հետևանք չի գրանցվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան