ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ հակամարտության Ռուսաստանի հետ. Մեծ Բրիտանիա
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվեթ Կուպերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ հակամարտության Ռուսաստանի հետ՝ արձագանքելով օդային տարածքի խախտման շուրջ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքով՝ դաշինքի ուժն ու վճռականությունը անժխտելի են․ «ՆԱՏՕ-ի միասնական հզորությունը մրցակից չունի, իսկ Եվրոպայի խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու մեր պատրաստակամությունը անսասան է»։
Կուպերը հիշեցրել է, որ բրիտանական ռազմական ինքնաթիռները միացել են դաշինքի «Արևելյան պահապան» գործողությանը՝ Լեհաստանի օդային տարածքի վերահսկման նպատակով։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է հակազդել ցանկացած ինքնաթիռի, որը կգործի դաշինքի օդային տարածքում առանց թույլտվության։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ սեպտեմբերի 19-ին երեք МиГ-31 ինքնաթիռներ իրականացրել են պլանային թռիչք Կարելիայից դեպի Կալինինգրադ՝ առանց որևէ երկրի օդային տարածք խախտելու։ Թռիչքը անցել է չեզոք ջրերի վրայով՝ միջազգային կանոնների խիստ պահպանմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան