Ոսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին է Փաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու» Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորման Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության 

Օկուպացված Արցախի Առաջաձոր գյուղի եկեղեցիները ոչնչացված են

Արցախ

Առաջաձոր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Խաչենագետի վերին ձախափնյա լեռնալանջին՝ Առաջաձոր լեռնաշղթայի հարավային ստորոտում՝ շրջկենտրոնից 52, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։

Գյուղը լեռնային է, ունի 3560,96 հա տարածք, որից 1386,131 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 2004,16 հա անտառային հողեր: Առաջաձոր գյուղի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը:

Գյուղում հաշվառված է ավելի քան 55 պատմամշակութային հուշարձան, որոնցից են 1668թ․ Սբ Աստվածածին եկեղեցին, 12-13-րդ դարերի խաչքարը, մ.թ.ա. 2-1 հազ. դամբարանները, 1249թ․ Հարավա (Անապատ) եկեղեցին, 12-13-րդ դարերի «Ծիրանաքար» ամրոցը և այլն։

Գյուղում պահպանված Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1668 թ.՝ Գանձասարի Պետրոս Խանձկեցի կաթողիկոսության ժամանակ: Եկեղեցու պատերի մեջ պահպանվել են խաչքարեր, որոնցից մեկը թվագրվում է 1253թ․: Սարգիս Ջալալյանցը պատմում է, որ 19-րդ դարի կեսերին Սբ Աստվածածին եկեղեցում տեսել է մի Աստվածաշունչ, որը վերջին անգամ վերամշակվել է 17-րդ դարի կեսերին։

Աստվածաշնչում պահպանված հիշատակարանների մեջ խոսվում է 13-14-րդ դարերում Խաչենի իշխանների գործունեության մասին: Եկեղեցուց վերև՝ մի քարայրի վրա, գտնվում են Ճգնավորի բնակարանն ու գերեզմանը, իսկ գյուղի արևելյան մասում՝ Ճգնավորի ձոր կոչված հանդամասում, համանման քարայր ու գերեզման կա:

Առաջաձորի արևելյան կողմում՝ մի փոքր ժայռի տակ է գտնվում 1249 թվականին կառուցված Հարավա (Անապատ) եկեղեցին, իսկ նրա հարևանությամբ՝ 12-18-րդ դարերի գերեզմանոցը։

Առաջաձորի և Վանքի միջակայքում՝ Խաչեն գետի ձախ ափին է գտնվում Վաճառ քաղաքատեղին։
Այնտեղ պահպանվել են որոշ շինությունների ավերակներ, որոնցից կիսականգուն է Սբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1229 թվականին Հասան Ջալալի կողմից:

Առաջաձորի հարավային հատվածում պահպանվել են 13-րդ դարում կառուցված երկու ժայռափոր մատուռներ։ Նրանց մոտ գտնվող ժայռի վրա պահպանված արձանագրությունը վկայում է, որ մատուռները կառուցվել են 1249 թվականին։

Մակար Բարխուդարյանը իր աշխատության մեջ նշում է, որ Առաջաձորի հյուսիսային կողմում գտնվում են Կարմիր և Նահատակ եկեղեցիները: Այդ երկու եկեղեցիների մոտ հայտնաբերվել են գյուղատեղիի և գերեզմանոցի մնացորդներ: Երկու եկեղեցիներն էլ այսօր պահպանված չեն:
Գյուղի հյուսիսային մասում՝ Խաչեն գետի վտակներից մեկի վրա, պահպանվել է միջնադարյան կամուրջ, իսկ արևելյան եզրին գտնվում է 12-13-րդ դարերում կառուցված Ծիրանաքար ամրոցը:

Գյուղի տարածքում առկա են շուրջ 16 աղբյուրներ՝ «Ճքնավերի», «Սալկավալքի», «Տնջրեն», «Ավդալանց», «Աշին», «Փոս», «Բուղանց», «Բախին», «Քոլունց», «Դովանց»,
«Սառնատու», «Վռակնը», «Ղարդունց», «Միրզին», «Նավեն» և «Ճիրին ծոր»:

Մինչև 2023թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը գյուղում գործել են գյուղապետարան, մանկապարտեզ, բուժկետ, միջնակարգ դպրոց։ Գյուղում ապրել է շուրջ 790 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5
Ամենադիտված