Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև Արգենտինայի, Կատարի և ԵՄ առաջնորդների հետ, երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահը նաև երկկողմ հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի, Արգենտինայի և Եվրամիության ղեկավարների հետ։ Օրվա ընթացքում նախագահը նաև բազմակողմ հանդիպում կունենա Կատարի հետ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը։
Նա նշել է, որ Թրամփը նաև նախատեսում է հանդիպել Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Հորդանանի ղեկավարության հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)