Ռուբիոն հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ասվում է Պետդեպարտամենտի հրապարակված հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ կողմերը քննարկել են Սիրիայում ԱՄՆ առաջնահերթությունները, այդ թվում ՝ ահաբեկչության դեմ պայքարը, անհետ կորած ամերիկացիներին գտնելու ջանքերը և սիրիա-իսրայելական հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանային անվտանգության համար։
«Պետքարտուղարը շեշտել է, որ Սիրիան հնարավորություն ունի կառուցելու կայուն և ինքնիշխան պետություն՝ նախագահ Թրամփի կողմից սիրիացի ժողովրդի դեմ պատժամիջոցները վերացնելու պատմական որոշումից հետո», - նշել են ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)