TikTok-ը կանցնի ամերիկացի ներդրողների վերահսկողության տակ
Աշխարհ
TikTok-ի հետ կապված գործարքը կստորագրվի այս շաբաթ, որից հետո հարթակը հիմնականում կփոխանցվի ամերիկացի ներդրողներին, երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա վերջում կստորագրի համաձայնագիրը, պաշտոնական համաձայնագիրը։ Դրա պայմանների համաձայն՝ TikTok-ը մեծամասնությամբ կպատկանի ամերիկացի ներդրողներին և կվերահսկվի ազգային անվտանգության և կիբերանվտանգության ոլորտում մեծ փորձ ունեցող տնօրենների խորհրդի կողմից՝ ԱՄՆ կառավարության հետ համագործակցությամբ», - ասել է Լևիթը ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)