Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը
Աշխարհ
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը (բարձր մակարդակի շաբաթը) ՝ պետությունների և կառավարությունների շուրջ 150 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 23-29-ը։
Շաբաթվա ընթացքում ղեկավարները կքննարկեն գլոբալ հիմնական մարտահրավերները՝ խաղաղության ամրապնդում, կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, արհեստական բանականության կառավարում, պայքար ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան խանգարումների դեմ, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներ:
Քննարկումներին կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչներ, դիտորդներ՝ Վատիկանից և Պաղեստինից, ինչպես նաև ԵՄ-ից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)