Պուտինը Բայդենի նախկին օգնականին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական Թարա Ռիդին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։ Վերջինս Բայդենին մեղադրում էր սեռական ոտնձգությունների մեջ։
Ռիդը ավելի վաղ հայտարարել էր՝ Ռուսաստան է արտագաղթել 2023 թվականին՝ վախենալով հայրենիքում հետապնդումից՝ Բայդենի կողմից ոտնձգությունների հրապարակային մեղադրանքներից հետո: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 1992-1993 թվականներին աշխատել է որպես իր օգնական:
Այդ ժամանակ Բայդենը զբաղեցնում էր սենատորի պաշտոնը: Քաղաքական գործիչը հերքել է նախկին աշխատակցուհու մեղադրանքները։ Ռուսաստանում մնալու իր որոշումը Ռիդը անվանել է «քաղաքական ապաստան»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան