Արևմուտքը լուրջ խնդիրների է բախվում Ուկրաինային աջակցելու հարցում. Foreign Affairs
Վերլուծական
Արևմուտքը լուրջ խնդիրների է բախվում Ուկրաինային աջակցելու հարցում, հայտնում է Foreign Affairs պարբերականը:
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ խոսքը համակարգային խնդիրների մասին է, որոնք սահմանափակում են Ուկրաինային աջակցության արդյունավետությունը։ Գլխավոր խնդիրը մնում Է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ-ից, քանի որ Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխությունը կարող է Կիևին թողնել առանց ռազմական օգնության կարևորագույն աղբյուրի։
Նշվում է՝ Ուկրաինայում Եվրոպական զորակազմի տեղակայումը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են մեծ ռիսկեր համարվել եվրոպական երկրների համար: Բացի այդ, արևմտյան վերլուծաբանների շրջանում հոռետեսական տրամադրություններ են նկատվում ռազմական գործողությունները շարունակելու Ուկրաինայի ունակության վերաբերյալ: Ուկրաինան խոցելի է մնում ԱՄՆ-ից կամ եվրոպական երկրներից զենքի մատակարարումների ձգձգումների պատճառով։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել