ԱՄՆ-ում ոստիկանները կանգնեցրել են Մակրոնին
Համաշխարհային Մամուլ
Նյու Յորքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել․ ԱՄՆ ոստիկանները կանգնեցրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոմեքենան, երբ նա վերադառնում էր ՄԱԿ-ի շտաբում ունեցած ելույթից։ Ոստիկանները փողոցները փակել էին Դոնալդ Թրամփի cortège-ի համար, ինչի հետևանքով Մակրոնը ստիպված էր դադարեցնել ճանապարհը։
Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես Մակրոնը զանգահարում է Թրամփին և ասում. «Գիտե՞ս ինչ, ես սպասում եմ փողոցում, որովհետև ամեն ինչ փակել են քո պատճառով»։ Չնայած խոսակցությանը, Մակրոնի մեքենային, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տվել անցնել․ կադրերում ֆիքսվել է, որ Ֆրանսիայի նախագահը շարունակել է իր ուղին ոտքով։
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի ընտանիքի շուրջ ևս մեկ աղմկոտ սկանդալ է ծագել․ ամերիկացի լրագրող Կենդիս Օուենսը հայտարարել է, որ մտադիր է պահանջել Մակրոնի կնոջից՝ Բրիջիտից, անցնել անկախ բժշկական փորձաքննություն՝ նրա սեռական պատկանելությունը ճշտելու համար։ Օուենսի պնդմամբ՝ այդ ստուգումն պետք է անցկացնի անկախ բժիշկ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան