Հասկացա, որ մենակ չեմ «ժամանակների դեգրադացիան» ակնհայտ տեսնելու մեջ․ դերասանուհի Արաքսյա Մելիքյան
Ժամանց
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Էսօր մի շատ ուժեղ կնոջ հետ համպատրաստի զրույց ունեցա,ով բացարձակապես կապ չունի իմ մասնագիտության հետ, կրկին վերաարժեւվորվեցին իմ ներսի վեկտորները-կրկին խորը շնչեցի ու հասկացա, որ մենակ չեմ «ժամանակների դեգրադացիան» ակնհայտ տեսնելու մեջ, որ էնպես չի ,որ «կտրված եմ» ապրում ու չեմ տեսնում «իբր իրական արժեքները», նորմալ է ,որ հաճախ ինձ կտեսնեն «օտար», «ուրիշ», չէ որ իմ արժեքները դրամապանակիս մեջ չեն տեղավորվում …ու ես մեղավոր չեմ, որ կեղծելիս օրգանիզմս ինձ պատժում է ալերգիայի տեսքով, որ «ուրիշի» խաղի կանոնների մեջ ինձ նեղելով տեղավորվելիս՝ քունս փախնում է։
Բնավ դատապարտելի չէ,որ «աչքս կուշտ եմ» ծնվել ու իմ էներգիայի շարժիչը դրամը չէ. իսկ այ հոգիս՜…հավերժ քաղցած է ու միշտ լցվելու տեղ ունի եւ խիստ կախվածություն ունեցողի պես փնտրում եմ,քրքրում ,չեմ գոհանում,չի հերիքում»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան