Թուրքիայում երաշտի պատճառով 240 լճից ցամաքել է 186-ը
Աշխարհ
Հիդրոերկրաբանության հարցերով թուրք փորձագետ Ջելալեթթին Շիմշեքն անդրադարձել է երաշտի հետ կապված խնդիրներին։ Նա նշել է, որ Թուրքիայի հյուսիսային շրջաններում տեղումների քանակն առատ է, իսկ հարավային շրջաններում՝ սակավ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ կանխատեսումների՝ մինչև 2040-ը ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, իսկ մինչև 2070-ը՝ 4 աստիճանով և դա հատկապես զգալի կլինի Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններում։
Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան պայքարում է երաշտի դեմ, երկրի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են։ Մասնավորապես 240 լճից արդեն ցամաքել է 186-ը։
Շիմշեքը հայտնել է, որ 2040-ին Թուրքիան կդասվի ջրի սակավություն ունեցող երկրների շարքում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)