Շերեմետևոյում կոլապս․ տասնյակ թռիչքներ ուշացել են, գործին միջամտել է դատախազությունը
Ռուսաստան
Մոսկվայի տրանսպորտային դատախազությունը սկսել է ստուգում Շերեմետևո օդանավակայանում զանգվածային ուշացումների պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միայն սեպտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով այստեղ ուշացել է 48 թռիչք։ Դատախազությունը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է դարձնելու ուղևորների իրավունքների պահպանմանը։
Նախորդ օրը Շերեմետևոյում հետաձգվել էր ևս 13 թռիչք, իսկ 6-ը՝ ամբողջությամբ չեղարկվել։ Դեպի Մոսկվայի մյուս օդանավակայաններ նույնպես արձանագրվել են խափանումներ․ Վնուկովոյում ուշացել է 6 թռիչք և 15 ժամանում, իսկ Դոմոդեդովոյում՝ 9 ժամանում։
Պաշտոնական մարմինները դեռևս չեն հայտնել ուշացումների պատճառների մասին, սակայն միջադեպը արդեն ստացել է լայն հնչեղություն՝ ազդելով հազարավոր ուղևորների ծրագրերի վրա, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան