ԱՄՆ-ն չարաչար սխալվում է՝ մտածելով, որ կարող է «ծնկի բերել» Փհենյանին․ Կիմ Չեն Ըն
Աշխարհ
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունների կգնա հյուսիսկորեական միջուկային ծրագիրը պահպանելու պայմանով: Հայտարարել Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, փոխանցում է KCNA-ը։
«Եթե Միացյալ Նահանգները, ազատվելով այլ երկրների ապամիջուկայնացման իր անհեթեթ ձգտումից և գիտակցելով իրականությունը, ցանկանան իրական խաղաղ գոյակցություն մեզ հետ, ապա մենք դեմ առ դեմ չքննարկելու պատճառ չունենք», - նշել Է նախագահը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հավելել է՝ միջուկային ծրագրից հրաժարվելու շահի մասին ԿԺԴՀ-ի մրցակիցների «խորամանկ քարոզը» կորցրել է իր համոզիչ լինելը: Նրա խոսքով՝ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, չարաչար սխալվում է՝ մտածելով, որ կարող է «ծնկի բերել» Փհենյանին սպառնալիքների և պատժամիջոցների հաշվին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)