ՆԱՏՕ-ն խոստացել է վճռական պատասխան տալ Ռուսաստանին
Աշխարհ
ՆԱՏՕ-ն խոստացել է վճռական պատասխան տալ Ռուսաստանին Էստոնիայի օդային տարածքը խախտած Ռուսական МиГ-31 ինքնաթիռների հետ կապված միջադեպից հետո: Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է դաշինքի կայքում։
«ՆԱՏՕ-ի պատասխանը Ռուսաստանի անխոհեմ գործողություններին կշարունակի վճռական լինել։ Ռուսաստանը չպետք է կասկածի. ՆԱՏՕ-ն և դաշնակիցները միջազգային իրավունքին համապատասխան կօգտագործեն բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական գործիքները ինքնապաշտպանության և բոլոր ուղղություններից ցանկացած սպառնալիքի զսպման համար», - ասված է տեքստում:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է՝ դաշինքի երկրները մտադիր չեն հրաժարվել Ուկրաինային աջակցելու իրենց պարտավորություններից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)