Թալիբանը խոստացել է ոչ մի թիզ հող չհանձնել ԱՄՆ-ին. Al Arabiya
Համաշխարհային Մամուլ
Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» խմբավորումը հայտարարել է, որ չի պատրաստվում Բագրամի ռազմաբազան հանձնել ԱՄՆ-ին՝ անկախ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից։ Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է խմբավորման կառավարության գլխավոր ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը։
«Բագրամը Աֆղանստանի տարածքի մասն է և ոչնչով չի տարբերվում երկրի որևէ այլ հողից։ Մենք երբեք չենք համաձայնի որևէ գործարքի կամ մեր երկրի անգամ մի թիզ հողի փոխանցման», – ընդգծել է Մուջահիդը։
Ավելի վաղ «Թալիբանի» ներկայացուցիչ Համդուլա Ֆիտրատը կոչ էր արել ԱՄՆ-ին «հետևել ռեալիզմի և ռացիոնալության վրա հիմնված քաղաքականությանը»։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ին Աֆղանստանում արգելվել էր համալսարաններում կանանց հեղինակած գրքերի ուսուցումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան