Bottega Veneta-ն ներկայացրել է կաշվե թագ՝ 255 հազար ռուբլի արժողությամբ
Աշխարհ
Իտալական լյուքս-բրենդ Bottega Veneta-ն սկսեց վաճառել արտասովոր գլխազարդ՝ Intreccio Head Crown անունով թագ։ Աքսեսուարը պատրաստված է հորթի կաշվից և մշակված է ընկերության յուրահատուկ ձեռագործ տեխնիկայով՝ Intrecciato։
Թագի արժեքը կազմում է մոտ 2,6 հազար եվրո՝ ավելի քան 255 հազար ռուբլի։ Նշվում է, որ յուրաքանչյուր նմուշ պատրաստվում է ձեռքով, հայտնում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացվել էր ևս մեկ անսովոր աքսեսուար․ գերմանական Capri Sun ապրանքանիշը և ամերիկացի դիզայներ Քրիստիան Սիրիանոն ցուցադրել էին ձեռքի պայուսակ, որը ձևավորվել էր հյութի փաթեթի տեսքով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)