ՄԱԿ-ը կոչ է անում ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին որակազրկել իսրայելական ակումբներն ու թիմերը
Աշխարհ
Միավորված Ազգերի կազմակերպության ութ փորձագետներ դիմել են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) և Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)՝ Իսրայելի ակումբներին և ազգային հավաքականներին միջազգային մրցաշարերից արգելելու համար: Այս մասին լրագրող Խոսե Լուիս Մորալեսը գրել է X սոցիալական ցանցում:
Նրա տեղեկությունների համաձայն՝ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում հեռացնել իսրայելական խմբերը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքում ձեռնարկված գործողությունների։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարեց, որ Իսրայելը չի զրկվի Օլիմպիական խաղերին մասնակցելուց։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)